120.000 հայ խաղաղ բնակիչ ԼՂ-ում թակարդում են հայտնվել և պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

էդմոն-մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․ «120.000 հայ խաղաղ բնակիչ ԼՂ-ում թակարդում են հայտնվել և պատանդ վերցվել Ադրբեջանի կողմից, դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո, ավելին՝ դա արդյունք է մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումներին արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին վայրագությունների նկատմամբ հանդուրժողականության»։

--00—ՅՄ