Ալիևի հետ իբր բանակցածը խոսում է միջազգային հանրության կողմից Արցախն Ադրբեջանի մաս համարելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Artak-Zaqaryan-4

Կապիտուլյանտն ասում է, իբր միջազգային հանրությունն Արցախը միշտ համարել է Ադրբեջանի մաս: Եվ սա ասում է մեկը, ով 2018թ. ից նստել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիմաց ու իբրև թե բանակցել նույն ԵԱՀԿ ՄԽ կողմից ընդունելի ինքնորոշման իրավունքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Սա ասում է մի մարդ, ով իբրև թե բանակցել է նույն Ալիևի հետ, որը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն ճնշում է որպեսզի ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը:

Ախր, սիրելի իմ հայ ժողովուրդ, ինչու՞ ենք մենք այսքան անբախտ: Ինչու՞  ամենավճռական պահին ճակատագիրդ վստահեցիր ամենադավադիր կերպարին»։

--00—ՅՄ