Մեր պատվիրակությունը մարտական տրամադրված կգնա ԵԽԽՎ հերթական նստաշրջանին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

եխխվ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունվարի 22-28-ը Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որին մասնակցելու է հայաստանյան պատվիրակությունը՝ ողջ կազմով։ Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում քննարկվելու է նաեւ Լաչինի միջանցքի հարցը։

Հայաստանյան պատվիրակությունը, մեզ հասած տեղեկություններով, բավականին մարտական է տրամադրված, եւ փորձելու են պարտադրել, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների բանաձեւ ընդունվի` կառույցը չսահմանափակվի ավանդական, հերթապահ, ոչինչ չտվող հայտարարությամբ։ Կհաջողվի՞ արդյոք մեր պատվիրակությանը, դժվար է ասել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ