Տեսակցությունից դուրս եկած կալանավորը խուզարկվել է, ներքնազգեստում թմրամիջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

1

Այսօր՝ փետրվարի 3-ին՝ ժամը 12:45-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Վ. Շ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,80 գրամ քաշով շագանակագույն զանգված և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,35 գրամ քաշով սպիտակ զանգված:

Ըստ կալանավորված անձի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են և նախատեսված են եղել անձնական օգտագործման համար:

--00—ԼՄ