4 բեռնատարներով դեղորայք, վիրաբուժական սարքավորումներ, բժիշկներ են ուղարկվել Հալեպ և Լաթաքիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

հալեպ

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ փլվածքների տակից դուրս է բերվել 764 դի, վիրավորներինը՝ 1448։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից։

«Առողջապահության նախարարը հայտնեց, որ 4 բեռնատար մեքենաներով մեծաքանակ դեղորայք, վիրաբուժական և առաջին օգնության սարքեր, ինչպես նաև բժիշկներ են ուղարկվել Հալեպ և Լաթաքիա։ Դամասկոսից և դրա արվարձաններից, Քունէյթրայից, Թարթուսից եւ Հոմսից շտապ օգնության մեքենաներ և շարժական բուժկենտրոններ են ուղարկվել Լաթաքիա և Հալեպ»,-ասվում է հայտարարության մեջ։

--00—ԼՄ