Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2023-02-24_19-27-49

Փետրվարի 24-ին, ժամը 06։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչնդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ժամը 07:45-ից մինչև 13:40-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել 4 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա (25 քաղաքացի):

--00—ՅՄ