Իսլանդիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Screenshot 2023-02-21 150104

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իսլանդիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 216 կիլոմետր հյուսիս-արևելք:

Օջախը 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

--00—ՅՄ