Քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ամն-հայաստան

Ս․թ․ փետրվարի 23-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաք։

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի համալսարանի ռեկտոր Սաուլ Խիմենես-Սանդովալի և Ֆրեզնոյի համայնքային առողջապահական համակարգի նախագահ և գործադիր տնօրեն Քրեյգ Կաստրոյի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո առկա ոլորտային համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր։

Դեսպան Մակունցը նաև հարցազրույց է տվել Ֆրեզնոյի KSEE24 News-ի լրագրող Սթեֆանի Բուրուջյանին։

Երեկոյան հայ համայնքի մասնակցությամբ տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Մակունցի։
 

--00—ՍՊ