1 ամիս գիշերվանից մինչև լուսաբաց փակ է լինելու Երևանի «Վստրեչի» կամուրջը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

40242580_2174953972785720_4548025652388823040_n

06.03.2023թ-ից սկսվում է Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները:

Այս հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը վերոնշյալ աշխատանքների կատարման նպատակով ժամը 22:00-ից 06:00-ն փակ է լինելու «Վստրեչի» կամուրջը:

Որպես այլնտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:

Երևանի քաղաքապետարանից նախապես հայցում են քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

--00—ՅՄ