13 տարեկան երեխան բարձրացել է ծառը և չի կարողացել ինքնուրույն իջնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Screenshot 2023-03-08 170624

Մարտի 8-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից:

--00—ՅՄ