ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայրենիքը պետք է վերածել անառիկ ամրոցի՝ ներսից, թե դրսից...
Ամրոցի վերածվելու համար Հայրենիքը պետք է ունենա ՄՏԱԾՈՂ ժողովուրդ և այդ ժողովրդի հարգանքն ու վստահությունը վայելող հզոր առաջնորդ, ասել է թե՝ ՏԵՐ...
Այսօր մեր Հայրենիքը, կիսավեր ու վտանգված լինելով դրսից և ներսից, ավա՜ղ անՏԵՐ է...
ԱնՏԵՐությունը ծանր հիվանդություն է, որը պահանջում է վիրահատական միջամտություն... Իսկ դա պարտավոր է օր առաջ կատարել միայն ու միայն ինքը՝ հայ ժողովուրդը... Հակառակ դեպքում հիվանդությունը հյուծելու և խժռելու է ոչ միայն մասերը, այլև ողջ Հայրենիքը...»։
--00—ՍՊ