Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել իր դիվանագետների վտարման՝ Բաքվի որոշման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

f6433e79cd7f00_6433e79cd7f54.jpeg

Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր անդրադարձել է Թեհրան-Բաքու հարաբերություններին: Նա նշել է, որ հարևան երկրները պետք է կենտրոնանան ընդհանուր շահերի վրա և թույլ չտան, որ ուրիշները լարվածություն ստեղծեն երկկողմ հարաբերություններում, գրում է 1lurer.am-ը։

«Իրանը միշտ ընդգծել է երկխոսության կարևորությունը, սակայն կան թշնամիներ, որոնք չեն ցանկանում, որ հարևան, եղբայրական և մուսուլմանական Իրանն ու Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունենան»,- ասել է Նասեր Քանանին:

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը ձգտել է դիվանագիտական մեթոդներով նպաստել լարվածության թուլացմանը երկկողմ հարաբերություններում, և Թեհրանի նախաձեռնությամբ երկու երկրների արտգործնախարարներն ունեցել են հեռախոսազրույցներ, որոնք եղել են դրական ու կառուցողական:

«Ջանքեր են գործադրվում, որ ադրբեջանական կողմի հետ համակարգմամբ ստեղծված մթնոլորտը վերահսկվի, և հարաբերությունները բնականոն հուն վերադառնան: Կովկասի զարգացումների վերաբերյալ Իրանը դիրքորոշումը չի փոխել»,- հավելել է Քանանին:

--00—ԶՀ