Իրանը և ԱԷՄԳ-ն կարող են վստահելի հարաբերություններ կառուցել․ Գրոսի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

1105601

Իրանն ու Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարող են կառուցել փոխըմբռնման ու վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թեհրանում ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:

«Վստահ եմ, որ բանակցություններում, որոնք հիմա անց եմ կացնում Թեհրանում, շրջադարձային համաձայնության կգանք»,- «IRNA»-ի փոխանցմամբ՝ ասել է Գրոսին՝ նշելով, որ «Իրանն ու ԱԷՄԳ-ն կարող են կառուցեկ վստահելի հարաբերություններ»։

Նա Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ բանակցությունների ընթացքում ասել է, որ ԱԷՄԳ-ն և Թեհրանը «պետք է միասին վերացնեն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի շուրջ կասկածները»։

--00—ՅՄ