ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

1585417026247.jpeg

Միխայիլ Գալուզինը և Վահե Գևորգյանը վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի առաջընթացը և նշել, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններում, հայտնում է ՌԴ ԱԳՆ -ն։

Զրույցի ընթացքում դիվանագետները մտքեր են փոխանակել նաև Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

--00—ԶՀ