Բա ո՞նց էր Մադրիդյան ակզբունքներով Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն էր քեզ ասում հակառակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

շարմազանով

Կապիտուլյանտ,դու էիր ասում 2019-ին Արցախի խորհրդարանականների հետ հանդիպմանը, որ Պուտինը քեզ ասել է .«Նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

«Սա քո բառերն են։

Բա ո՞նց էր Մադրիդյան ակզբունքներով Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը։

Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւն է ասել՝ փակ դռների հետեւում կա մեծ ճնշում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Գոնե ձայնդ կտրի ու մարդկանց էշի տեղ մի դիր»,- գրել է նա։ 

--00—ՍՊ