Ռուսների շնորհիվ է, որ Ադրբեջանը Սյունիքը մեջտեղով չի կտրել. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

 Ռուսների շնորհիվ է, որ Ադրբեջանը Սյունիքը մեջտեղով չի կտրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի պնդմամբ, Փաշինյանը ուրացել է հայոց պետականությունը՝ Հայաստանն ու Արցախը թողնելով անպաշտպան։

Նրա համոզմամբ, բոլոր ոլորտները ձախողված են և Հայաստանը փաստացի անկախ չէ։ Շարմազանովը նաև նշեց, որ Պրահայի հանդիպման ժամանակ իրեն վատ է զգացել Փաշինյանի պատճառով՝ տեսնելով նրա խեղճ և թույլ վարքագիծը։

--00—ԱՊ