Անբացատրելի զգացողություններ ունեցա. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալուց հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

արսեն

Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալու հետո գրառում է արել․

«Շնորհակալ եմ մարզիչներիս՝ իմ կողքին լինելու համար, ընկերներիս` ինձ ոգևորելու համար, հայրենակիցներիս` ջերմ շնորհավորանքների համար։ Դեռ շատ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու: Ես մինչև վերջ հավատում եմ իմ մարզիչներին իրենց շնորհիվ ենք իրականացնում մեր երազանքները։

Սպասված մեդալ էր ինձ համար, անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ձեռքիս մեջ շոշափեցի 3-րդ ոսկե մեդալը: Շատ ուրախ եմ և երջանիկ»,- գրել է նա։

--00—ՍՊ