Ավանեսյանը ՔՊ պատգամավորների հետ քննարկել է Առողջության ապահովագրության նախագծի բարեփոխման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ավանեսյան

Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ բարեփոխումները քննարկվել են օրենսդրի գործընկերների հետ: Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացվել ապահովագրության օրենքի նախագիծը, օրենքով նախատեսվող կարգավորումները, բնակչության խմբերի ընդգրկումը, ապահովագրավճարի չափի, դրա հաշվարկման մոտեցումներն ու ապահովագրական վճար կատարողների շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական միջոցների կառավարման հիմնական կառույցի իրավասություններին ու լիազորություններին:

Ապահովագրական համակարգի ներդրումից զատ, հանձնաժողովի հետ քննարկվել են նաև առողջապահության ոլորտում իրականացվող մյուս բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևորությունը համակարգի ներդրման տեսանկյունից:

Հանդիպման ավարտն ամրապնդվել է որոշմամբ՝ շարունակելու նմանատիպ քննարկումները, ներառելով ոլորտի բարեփոխումների առանձին ուղղություններ ևս:

--00—ՍՊ