Երևանի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, այն մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

հրդեհ

Ապրիլի 22-ին` ժամը 15։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 16:00-ին: 

Այրվել են տան տանիքի (մոտ 10 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 2 քմ։

--00—ԼՄ