Եղվարդ քաղաքում շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ մեկնել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Screenshot 2023-02-13 151139

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4-րդ բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Գաբրիելյանն ու պարեկ Դավիթ Սարգսյանը հրշեջ- փրկարարների և մի քանի քաղաքացիների հետ շենքի բնակիչներին տարհանել են, որից հետո ավագ պարեկն ու պարեկը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ