Ո՞ր փուլում է Արմեն Սարգսյանի՝ օտարերկրյա քաղաքացիության մասին գործը․ Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Снимок

Ո՞ր փուլում է Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիության մասին գործը։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ։

Ի պատասխան մեր հարցման` ԱԱԾ–ից նշել են, որ  «ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»։

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց տեղեկություն, որ Սարգսյանը նախագահ ընտրվելու պահին ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

--00—ՅՄ