ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

hulusi-akar

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար։ Հուսով ենք, որ պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք եղած նուրբ իրավիճակը: Թեև հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների մեջ մտնելու վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի կնքումը»,-ասել է նա։

Աքարը նշել է՝ եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության համար, դրա քաղաքական և տնտեսական օգուտը մեծ կլինի ողջ տարածաշրջանի համար․ «Թուրքիան կցանկանար, որ երրորդ երկրները, ներառյալ՝ Արևմուտքի իր դաշնակիցները, կամ օգնեն այս նոր ըմբռնմանը, կամ գոնե զգուշանան պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները շարունակելու հեռանկարներից»,-ընդգծել է թուրք պաշտոնյան։

--00—ՅՄ