Էդո ջան, Նիկոլին հեռացնելը երկարում է, ընդդիմությանն ասա իշխանափոխություն անեն, ոչ թե իրար ուտեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Eduard-Sharmazanov-7

Երեկ իմ հարազատ Լոռու մարզում էի։ Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր այցելություն ուղեկցվում է մարդկանց հետ շփումներով, աղ ու հացով՝ համեմված քաղաքական զրույցներով։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հիմնական հարցերն են.

Ի՞նչ է լինելու մեր հալը։

Արցախի վիճակը ո՞նց է լինելու։

Նեմեսիսի արձանը կքանդի՞ Նիկոլը,թե՞՝ ռիսկ չի անի։

Պատերազմ կլինի՞, թե՝ չէ։

Ռուսն ի՞նչ է բա մտածում։

Նիկոլին ե՞րբ եք է հեռացնում։

Հենց սկսեցի խոսել,մեր ուստա Համոն ասեց.«Էդո ջան,էդ Նիկոլին հեռացնելը երկարում է,քանի որ ընդդիմությունը ոչ թե Նիկոլի դեմ է պայքարում,այլ՝ իրար դեմ։Դրանց ասա ,որ իշխանափոխություն անեն,ոչ թե իրար ուտեն»։

Ուստա Համոն ոչ բուհ է ավարտել ու ոչ էլ թրեյնինգների հաճախել, բայց խելոք բան է ասել։ Հերիք է իրար ուտեք, ներկա-նախկին անեք։

Ժամանակն է միավորվել Հայոց Պետականության պահպանման ու Հայոց Եկեղեցու,Նիկոլից ազատվելու գաղափարի ու Արցախը հայկական պահելու շուրջ։

Թե չէ ով մի երկու կոպեկ է կպցրել իրեն վարչապետի թեկնածու է պատկերացնում,կամ էլ՝ Երեւանի քաղաքապետ՝ «կակ մինիմում»։

Ո՞ւմ են պետք էդ պաշտոնները, եթե երկիրը լրիվ վարի գնա»։

--00—ՅՄ