Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում զրուցել Գերմանիայի կանցլերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1112985

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով Շոլցի՝ ավելի վաղ արված հայտարարությանը:

«Ոչ, դեռ ոչ»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ծրագրում է մոտ ապագայում խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես նախատեսում եմ դա նորից անել (շփվել-խմբ.) մոտ ապագայում»,-ասել էր Շոլցը:

--00—ՅՄ