Գերմանիայի կանցլերը կողմ է արտահայտվել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Օլաֆ Շոլց Ուկրաինա ՌԴ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կողմ է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փուլին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք ցանկանում ենք շարունակել ուժեղացնել ճնշումը Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի և քաղաքական ղեկավարության վրա»,- ասել է կանցլերը:

--00--ԱՀ