Այաթոլլա Ալի Խամենեին պահանջել է վերջ դնել իր երկրի դեմ պատժամիջոցներին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News 

խԱՄԵՆԻ

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ արևմտյան երկրները պետք է անհապաղ չեղարկեն Թեհրանի դեմ արատավոր պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ վկայակոչելով IRIB լրատվական գործակալությունը:

Նա մատնանշել է 2015-ի միջուկային գործարքի հետ կապված խնդիրները և Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցները՝ ասելով. «Ես կրկնում եմ այն, ինչ բազմիցս ասել եմ. նրանք պետք է վերացնեն պատժամիջոցները, իսկ մենք պետք է տնտեսությունն այնպես  կարգավորենք, որ չնայած պատժամիջոցներին՝ կարողանանք երկիրը լավագույն կերպով ղեկավարել»:

Ըստ Իրանի հոգևոր առաջնորդի, եթե պատժամիջոցները հանվեն, ԱՄՆ վերադարձը Իրանի միջուկային պայմանագրին իմաստ կունենա: «Բայց եթե պատժամիջոցները չչեղարկվեն, գործարքին նրանց վերադարձը կարող է վնասել մեզ»՝ հավելել է Այաթոլլա Ալի Խամենեին:

 --00—ՄՀ