ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ընկերությունների ու պաշտոնյաների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

iran-protest-afp-1155255-1666266568

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ՝ կանանց իրավունքները խախտելու համար:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ԱՄՆ գանձապետարանի տարածած հաղորդագրությունից: «Այսօր Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ռեժիմի մի քանի պաշտոնատար անձանց ու կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի բանտային համակարգի երկու բարձրաստիճան աշխատակիցների դեմ, որոնք պատասխանատու են եղել կանանց և աղջիկների նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար», - ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ ֆինանսների նախարարությունը միջոցներ Է ձեռնարկել Իրանի բանակի գերագույն հրամանատարի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան ղեկավարի, ինչպես նաև իրանցի մի պաշտոնյայի դեմ, որը «կենտրոնական դեր է խաղացել ռեժիմի կողմից համացանց մուտքն արգելափակելու գործում»։

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել իրանական երեք ընկերություններ և դրանց ղեկավարներն այն բանի համար, որ նրանք նպաստել են «Իրանի իրավապահ մարմինների կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ բազմաթիվ կանանց և աղջիկների նկատմամբ խիստ բռնաճնշումներին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ