Ռուսաստանն ավելի է հեռանում համաշխարհային հանրությունից. Գերմանիայի կանցլեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News 

․

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համարում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օրվա հետ Ռուսաստանն ավելի է հեռանում է համաշխարհային հանրությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինան ունի իր տարածքները պաշտպանելու իրավունք: Նրա կարծիքով, Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռազմանավերի անցման արգելքը կարևոր ներդրում է Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի գործում:

--00--ԱՀ