Դա Հայաստանի ներքին հարցն է,որևէ մեկն իրավունք չունի խառնվելու.Գրիգորյանը՝ Նեմեսիսի հուշարձանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Կքանդե՞ն արդյոք «Նեմեսիսի» հուշարձանը, թե՞ ոչ՝ Հայաստանի ներքին հարցն է։ Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի հուշարձանը։

--00—ՅՄ