Լաչինի անցակետի հարցը Ադրբեջանը փորձում է մոռացության տալ՝ լարելով իրավիճակը Սոթքում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը միջազգային հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ դնելու հանգամանքից շեղելն է՝ նոր տեղում նոր սադրանք հրահրելով՝ մոռացության մատնելով հինը։ Այսօր այս մասին ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է․ սեպտեմբերյան ագրեսիան փորձում էին մոռացության տալ Լաչինի միջանցքը կեղծ բնապահպանական ակտիվիստներով արգելափակելու միջոցով, Արցախի հումանիտար ճգնաժամը մոռացության էին ուզում մատնել Տեղ գյուղի մոտ ձեռնարկած սադրանքով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով էլ փորձում են մոռացության տալ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը։ Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ նշված բոլոր հարցերը մնում են մեր առաջնային օրակարգում։», - իր խոսքում ընդգծեց գործադիր իշխանութան ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ