Հայտնի է՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

փաշինյան

Եվրախորհրդի ղեկավարը Հայաստանի վարչապետի հետ կհանդիպի այսօր երեկոյան, ապա մայիսի 14-ի առավոտյան նա առանձնազրույց կունենա Ադրբեջանի նախագահի հետ: Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Եռակողմ հանդիպումը կմեկնարկի վաղը՝ կեսօրից հետո։

Հիշեցնենք՝ Եվրամիությունը ավելի վաղ հաստատել էր մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել կայանալիք բանակցությունները։

ԵՄ խորհրդի փոխանցմամբ՝ Ալիևը և Փաշինյանը կհանդիպեն նաև հունիսի 1-ին՝ Քիշնևում։ Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կվարեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
 

--00—ՍՊ