Լոռու թունելում Lada Priora-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել պարեկային ծառայողի ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

500726fd-d75f-4f46-89a7-9db54e1e4016.jpg

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում։

--00—ԶՀ