Թուրքերը նստած են Երևանի կենտրոնում, դրա համար էլ բաժանում է ստեղծվել մեր մեջ. Աշոտ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
 

31 տարի առաջ՝ մայիսի 18-ին, արցախյան զորագնդերի հետ ստեղծել ենք կյանքի ճանապարհ, որը դարձել է միասնության ճանապարհ։ Այս մասին հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի Կոռնիձորում տեղի ունեցող հավաքին իր ելույթում հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

«Ցավոք սրտի, սրանից հինգ տարի առաջ եկան իշխանության ոմանք, ովքեր ստիպեցին մեզ անձնատուր լինել, եկան մարդիկ, որոնք փորձեցին մեր արժանապատվությունը նսեմացնել, ստորացնել մեզ, դարձնել մի ազգ, որի պիտակը կոչվում է «վախկոտ»։ Սակայն մեզ ազգը դա չէ, 26 տարի շարունակ ես Արցախ եմ մտել հպարտորեն, արժանապատվորեն, որպես հաղթանակած հրամանատար, սակայն պարտություն եմ կրել վերջին 5 տարում 5 անգամ և ավելի»,-նշեց Աշոտ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

--00—ԶՀ