Ի՞նչ բանավիճես նրա հետ, ով ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում․ նրանց համար Երկիրը քառակուսի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

sharmazanov

«ՔՊ-ն ու նիկոլիստները հիշեցնում են ծույլիկ աշակերտներին, որոնց համար Երկիր մոլորակը քառակուսի է, իսկ ընդդիմադիրներս էլ հիշեցնում ենք այն մանկավարժին, որ փորձում է տգետ աշակերտներին հակառակն ապացուցել», - ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը․

«Սրանց հետ բանավիճելն անիմաստ է։

Ի՞նչ բանավիճես նրա հետ, ով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6000. քառ.կմ տարածքով՝ ներառյալ Արցախը։

Դրանց հետ պետք չէ բանավիճել,դրանց պետք է վռնդել։

Ինչպե՞ս,ե՞րբ…

Սրա մասին պետք է մտածել»։ 

--00—ՍՊ