Թրամփին ֆորմալ ձերբակալել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

թրամփ

 

Դոնալդ Թրամփը ժամանել է Մայամիի դատարան, որտեղ ընթանում է գաղտնի փաստաթղթեր պահելու գործով դատական նիստը, գրում է CNN-ը։ 

Դատարանի շենքի մոտ հավաքվել են ԱՄՆ նախկին նախագահի կողմնակիցները։ Նրան պաշտոնապես կալանքի տակ են վերցրել լսումների ժամանակ։
 

Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է․ «Այսօր ԱՄՆ պատմության ամենատխուր օրերից մեկն է»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփին մեղադրանք էր առաջադրվել 38 կետով, այդ թվում՝ ազգային անվտանգության հետ կապված գաղտնի փաստաթղթեր պահելու համար: Նրան սպառնում է մինչև 400 տարվա ազատազրկում։

--00—ՍՊ