ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

սդ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

 --00—ԱՊ