Համատեղ կհսկեն Ադրբեջանի օդային տարածքը․ Թուրքիան և Ադրբեջանը նոր նախագիծ են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

dd

Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են օդային հրամանատարության կառավարման համակարգի համատեղ նախագիծը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետը, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները։ 

Նա նշել է՝ օդային հրամանատարության կառավարման համակարգի այդ նախագիծը Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ իրականացվող ամենակարևոր նախագծերից մեկն է․ «Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը»։ 

Գերգյունն ընդգծել է, որ երբ այդ նախագիծն ամբողջությամբ իրականացվի, օդային տարածքի վերահսկողության համատեղ գոտին կընդգրկի Էգեյան ծովից մինչև Կասպյան ավազան ընկած տարածքը:

--00—ՍՊ