Սինանյանը այցելել է Լեհաստանի վարչապետի գրասենյակ, խոսել երկկողմ հարաբերություններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

սինանյան

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Լեհաստանի վարչապետի գրասենյակ և հանդիպել Լեհաստանի պետքարտուղար, սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ Յան Միխալ Ջիեջիչակի հետ։

Զարեհ Սինանյանը նշել է, որ պատիվ է կրկին հանդիպել պետքարտուղարին և շարունակել սփյուռքի հարցերի շուրջ երկխոսությունը, որը միտված է այս ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության էլ ավելի զարգացմանն ու խորացմանը։

Ողջունելով Գլխավոր հանձնակատարի այցը և մեկնարկող համագործակցությունը` պետքարտուղարը նշել է, որ երկու երկրները և ժողովուրդները կիսում են համանման արժեքներ, որոնք հիմնված են քրիստոնեության, ժողովրդավարության և ազատության նկատմամաբ ունեցած վերաբերմունքի վրա։

Հանդիպման ընթացքում մասնավորապես խոսվել է սփյուռքի հետ աշխատանքներում փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:

--00--ՍՊ