Հայաքվեն այսօր ստորագրահավաք կանցկացնի Կապանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24news

հայաքվե
«Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

«Հայաքվեն արդեն Սյունիքի մարզում է։

13։00-ին բացվում է մեր գրասենյակը Կապանի Մշակույթի կենտրոնում, Չարենցի 2 հասցեով։

Այսօրվանից սկսած բոլոր սյունեցիներին հրավիրում ենք մասնակցել Հայաքվե նախաձեռնության ստորագրահավաքին։

Ստորագրահավաքին կարելի է միանալ աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00»։ 

--00—ՍՊ