Սևանի ափամերձ հատվածներում կստեղծվեն 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունուն կից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

լղ

Սևանի ափամերձ տարածքներում կստեղծվեն 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։  Այս մասին այսօր կառվարության նիստում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Հանրային լողափերում գործում են ու գործելու են հետևյալ անվճար ծառայությունները՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության կազմակերպում և մաքրման կայանների առկայություն։

--00—ԱՊ