Շատ կարևոր է երիտասարդների անելիքը հայրենիքի համար այս ճգնաժամային իրավիճակում․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

սս

«Շատ կարևոր եմ համարում երիտասարդների դերն ու անելիքը մեր երկրի, հայրենիքի համար այս ճգնաժամային իրավիճակում։ Երիտասարդները փոփոխության կրողն են, նրանք գիտեն՝ ապագան ինչպիսին պետք է լինի, որովհետև իրենք են տերը ներկայի ու ապագայի»․ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը շարունակում է երիտասարդների հետ իր հանդիպումների շարքը։

մանե

Հանդիպման թեման առաջնորդությունն էր, ժամանակակից առաջնորդության միտումները, քաղաքականության մասին առկա կարծրատիպերն ու դրանք հաղթահարելու ուղիները։ Մասնակիցներն ունեցան ինտերակտիվ քննարկում, երիտասարդներն ուղղեցին իրենց հուզող հարցերը և կիսվեցին իրենց մտահոգություններով,- հայտնում են «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ծառայությունից։ 

մանե

--00—ՍՊ