Փոքր կենտրոնը շրջանցող շղթան կմեկնարկի Այգեստանից. Մանե Թանդիլյանը ներկայացնում է նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր ներկայացնում էր Երևանի ճանապարհային 2-րդ Մեծ օղակի հայեցակարգը։

«Փոքր կենտրոնը շրջանցող շղթան կմեկնարկի Այգեստանից», - հայեցակարգի բովանդակային մասը ներկայացնելիս նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նախատեսվող նոր ճանապարհն իրենից ենթադրում է Սարալանջի փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհների ընդլայնում, կամուրջների, էստակադաների կառուցում, լուսացույցներով չկարգավորվող, Երևանի 2-րդ տրանսպորտային օղակի իրականացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ