Թուրքիան «Bayrakar TB2» անօդաչուներ է վաճառել Կոսովոյին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

Screenshot_5

Կոսովոն Թուրքիայից գնել է թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակ։ Այս մասին, ըստ «Reuters»-ի, հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։

Վերջինս ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել  պաշտպանության նախարարի հետ  ԱԹՍ-ի դիմաց՝ նշելով. «Անտանգության նպատակով արված վերջին ծախսերը երկիրն ավելի անվտանգ են դարձնում»։

Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն։

Նույն գրառման մեջ նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Կոսովոյի բանակի անձնակազմը 80 տոկոսով ավելացել է։

--00—ՅՄ