Քաղաքացին արգելափակվել էր դիտահորում. օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

f2b4423e-5808-475d-b139-6c9dda7188c5.jpg

Հուլիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 33/1 հասցեի մոտակայքում գտնվող դիտահորում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ․ Ջ․-ին (ծնված 1968 թ.) դուրս են բերել դիտահորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

--00—ԶՀ