Առեղծվածային դեպք՝ Երևանում․ փրկարարները դիտահորից դուրս են բերել կնոջ մարմին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Screenshot_4

Երեկ՝ ապրիլի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն են ահազանգել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից և խնդրել են, որպեսզի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկին մոտենան փրկարարները, քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված շենքի մոտ գտնվող դիտահորում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

--00—ՅՄ