Փաշինյանին Լարսի հարցով տված խոստումներն իրականացրել ենք․ Միխայիլ Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Սոչիում Նիկոլ Փաշինյանին տվեցինք խոստումներ, որոնք իրականացվել են: Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովի հետ քննարկման ընթացքում։

Քննարկումը հիմնականում վերաբերել է Վերին Լարսի թողունակությունը մեծացնելու խնդիրների լուծմանն ու դրանց շարունակական բարելավումն ապահովող ուղղություններին։

Քննարկման ընթացքում նշվել է, որ միայն հունիս ամսվա ընթացքում Վերին Լարսով անցել են ռեկորդային թվով բեռնատարներ՝ ավելի քան 31 հազար։

«Հայ գործընկերները նույնպես մեզ օգնում են վրացի գործընկերների հետ աշխատանքի համակարգման հարցերում», - նշել է Մաքսային ծառայության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ