Խոշոր հրդեհ Ջրվեժի «Վասպուրական» ռեստորանի հարևանությամբ․ կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24news

Screenshot_2

Երեկ՝  հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակա ձորում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 1 ջրատար։

Պարզվել է, որ այրվել է մոտ 5000 քմ տարածքում եղած խոտն ու գոմաղբը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ