Վաղը կքննարկվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը․ Միրզոյանը մեկնում է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

Screenshot_3

Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ:

Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:

--00—ՅՄ