Բայրամյանը պատմել է, թե ինչպես է ավարտվել Կարպինի հետ գրազը՝ Rolex-ի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

1-8-741x375

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ավարտվել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ գրազը՝ «Ռոլեքսի» վրա:

– 2020 թվականին Կարպինն ասաց, որ գրազ է եկել քեզ, Պոպովի, Երեմենկոյի, Մամաևի, Իոնովի և Կոզլովի հետ՝ «Ռոստովի»՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու վերաբերյալ։ «Ռոստովը» ի վերջո դուրս չեկավ խմբային փուլ, և Կարպինը հաղթեց գրազը։ Տվեցի՞ք նրան «Ռոլեքսը ։

-Այդ ժամանակ համաճարակը սկսվեց, և ամեն ինչ խառնվեց իրար: Այդ տարի Պոպովն ու Իոնովն ընդհանրապես հեռացան «Ռոստովից», ուստի գրազի ժամանակը չէր։ Հետևաբար, Գեորգիչն առանց «Ռոլեքսի» մնաց:

Աղբյուրը՝ Armsport.am։

--00—ՅՄ