Հուլիսի 27-28-ը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

եե

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում և Վայոց ձորում հուլիսի 27-28-ը սպասվում է նորմայից բարձր: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

--00—ԼՀ